Թուրքական ընկերությունը Անկախության օրվա առթիվ Ուկրաինային «Բայրաքթար» է նվիրել
Թուրքական Baykar Makina ընկերությունը Անկախության օրվա առթիվ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությանը նվիրել է «Bayraktar ТВ2» հարվածային անօդաչու թռչող սարք: «Լենտա․ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը ։
««Baykar Makina» ընկերությունը յուրօրինակ կերպով շնորհավորել Է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ։ Օգոստոսի 24-ին ուկրաինական հետախուզությունը հայտնի դրոնների արտադրողից նվեր է ստացել «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ նման նվեր են ստանում։ Ըստ աղբյուրի՝ հունվարի 25-ին թուրքական ընկերությունը ուկրաինական գերատեսչությանը է հանձնել երկու «Bayraktar TB2» ԱԹՍ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան