Պուտինը ցավակցել է Տվերի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Վլադիմիր Պուտինը ԿԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։
«Առաջին հերթին ուզում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, դա միշտ էլ ողբերգություն է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ, ըստ նախնական տվյալների, ինքնաթիռում եղել են Wagner Group-ի աշխատակիցներև նշել է այդ մարդկանց զգալի ներդրումը Ուկրաինայի հատատուկ ռազմական գործողություններում, ինչի մասին և երբեք չեն մոռանա։
Նախագահը հիշատակել է նաև Wagner Group-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին։ Պուտինն ընդգծել է, որ նրան ճանաչում է 1990-ականներից։
«Նա ծանր ճակատագրի տեր մարդ էր և կյանքում լուրջ սխալներ էր թույլ տվել, հասել այն արդյունքներին, ինչին պետք էր իրեն, և ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին»,-ասաց նա:
Պուտինը Պրիգոժինին նաև անվանել է տաղանդավոր գործարար, ով հաջողությամբ աշխատել է ոչ միայն Ռուսաստանում, այլև, մասնավորապես, Աֆրիկայում։ Այնտեղ նա զբաղվում էր նավթով, գազով, ինչպես նաև թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանմամբ։ Նրա խոսքով՝ Պրիգոժինը Աֆրիկայից վերադարձել է միայն մեկ օր առաջ և հանդիպել Ռուսաստանում որոշ պաշտոնյաների հետ։
Նախագահի խոսքով՝ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն իրեն զեկուցել է ինքնաթիռի կործանման հետաքննություն սկսելու մասին։ Նա հավելեց, որ ներկայումս կատարվում են տեխնիկական և գենետիկական հետազոտություններ, որոնք ժամանակ են պահանջում։ Միաժամանակ Պուտինը վստահեցրել է, որ այս գործի հետաքննությունն կարվի ամբողջ ծավալով։
Հարակից հրապարակումներ`
- Ով է օդանավի վթարի հետևանքով Պրիգոժինի հետ զոհված հայը
- Պրիգոժին, Ուտկին, Մակարյան․ հրապարակվել է վթարի ենթարկված օդանանավի ուղևորների անունները
- Տվերում կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է ցուցակում առկա 10-ուղևորից 8-ի դիերը
- Համացանցում հայտնվել են Եվգենի Պրիգոժինի օդանավի կործանման կադրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին