Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն հարգանքի տուրք է մատուցում իր հայկական արմատներին
Ամերիկյան հանրահայտ դերասան Ջո Մանգանիելոն նոր դաջվածք է արել՝ որպես հարգանքի տուրք իր հայկական արմատների։
Ամերիկացի դերասան Ջոզեֆ Մայքլ Մանգանիելոն, ով հայտնի է իր դերերով «Սարդ-մարդը», «Սուպեր Մայք», «Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում», «Սաբոտաժ» ֆիլմերում, «Իսկական արյուն» հեռուստասերիալում, ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Փիտսբուրգում։ Նրա հայրը ծագումով իտալացի է, իսկ մայրը՝ հայկական և խորվաթական արմատներով։
Նկարիչ Ռուբեն Մալայանի հրապարակած լուսանկարում 46-ամյա դերասանը ցուցադրել է նոր դաջվածք՝ հայերեն գրված է «Հրեշտակ»։
«Իմ վերջին աշխատանքը՝ առայժմ ամենամեծը մասշտաբով»,- լուսանկարի նկարագրության մեջ գրել է Մալայանը և հավելել. «Ջո Մանգանիելոյի համար, ով, վստահ եմ, հպարտությամբ է կրելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան