Վանա լճի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ
Անոմալ տապի և տեղումների պակասի հետևանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։
Ջրի մակարդակի իջնելու հետևանքով լճի Էրճիշ շրջանում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական շրջանին, գրում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ էր եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում