Ամառային 12 ճամբարներից 7-ում ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել. Որոնք են այդ ճամբարները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:
Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողություն է իրականացվել 12 ճամբարում, որոնցից 8-ը՝ «Արագած ճամբար», «Լավա-Աղբյուր», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հանքավանի խոտորջուր առողջարան», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊԸ-ները, «Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը և «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամը, Կոտայքի, 2-ը՝ «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ն և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպություն-ը, Լոռու, 2-ը՝ անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանը և «Ռ․ և Գ.» ՍՊԸ-ն, Տավուշի մարզերում:
Պետական վերահսկողության ամփոփ արդյունքները հետևյալն են.խախտումներ չեն հայտնաբերվել 5 տնտեսավարողի մոտ՝ «Արագած ճամբար», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ներում և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպությունում:
Սահմանված իրավական նորմերի անհամապատասխանություններ են արձանագրվել 7 ճամբարում՝
«Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում (սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, ապա, դրանց արագ վերացման հիմքով՝ վերաբացվել),
«Հանքավանի խոտորջուր առողջարան» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
«Հասմիկ ճամբար» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում ճամբարում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, որի իրացումն արգելվել և վտանգավոր համարվող արտադրանքը ոչնչացվել է, ինչպես նաև hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, ինչպես նաև հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք: Վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),
անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանին պատկանող ճամբարում (հայտնաբերվել է առանց ուղեկցող փաստաթղթի սննդամթերք, վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),
«Ռ․ և Գ․» ՍՊԸ-ում (խոհանոցի երկու աշխատակից չեն ունեցել սանիտարական գրքույկներ):
Խախտումներ թույլ տված տնտեսավարողները ենթարկել են վարչական պատասխանատվության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին