Ինչի՞ եք մայթը վերացրել Կոնդում, թոռանս երեկ մեքենայի ակերի տակից եմ հանել. Քաղաքացին՝ Ավինյանին
«Կոնդ մտնող ճանապարհի մայթը զավթել են, վերացրել»,-այսօր Էրեբունիում քարոզարշավ իրականացնող Տիգրան Ավինյանին դիմեց քաղաքացին՝ Մարինեն։
Նրա խոսքով, մայթն անօրինական կերպով զավթել են, ինչի հետևանքով երեկ իր թոռնիկին մեքենայի ակերի տակից է դուրս բերել։
«Իմ թոռնիկին երեկ մեքենայի տակից եմ հանել, ես պայքարում եմ, որ իմ թոռնիկները ողջ մնան»,-ասաց նա։
Ավինյանը խոստացավ հնարավորության դեպքում խնդրին լուծում տալ, երկու տարբերակ առաջարկեց՝ եթե ապօրինի է, ապա լուծումը արագ կլինի, եթե ոչ՝ ապա պետք է հանրային գերակա շահ ճանաչեն, ինչը մի քանի ամիս կտևի։
«Դա չի կարող անօրինական լինել։ Էդ ընթացքում մարդիկ են զոհվելու»,-ասաց կինը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական պինգ-պոնգ են խաղում
- «Վեր կաց կանգնիր, Փաշին մերժիր». Անդրանիկ Թևանյանի կատարմամբ երգը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան