Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազո-րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրա-ցումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագի-տություն ունեցող պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174–Ն որոշման համաձայն: Միաժամանակ, վարժական հավաքներում չեն ընդգրկվել ինժեներական մասնագիտությամբ պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2023թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ առկա չէ այդ մասնագիտությամբ պահեստազորայիններին մասնագիտական վերապատրաստման կամ այլ նպատակներով վարժական հավաքներին ներգրավվելու կարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան