Ի՞նչն է այդ թեկնածուներին դրդում դառնալ քաղաքապետ, եթե ոչնչով չեն մտածում ժողովրդի մասին. Հարցում
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում սկսել են հանդիպումները երևանցիների հետ։
Երբ հանդիպեք քաղաքապետի թեկնածուներից որևէ մեկին՝ ի՞նչ խնդիրների մասին կբարձրաձայնեք։ Panorama.am-ն այսօր այս հարցն ուղղեց քաղաքացիներին։
«Ամենակարևորը մաքրությունն է. օդը սարսափելի կեղտոտ է»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը։
«Թող բարեկարգեն. աղբի հարցն է, վերջապես էս կենտրոնական պողոտան է, մաքուր չի, ահավոր է, տերևները թափված են։ Չեմ մեղադրում, անում են մարդիկ, բայց պետք է ավելի լավ աշխատեն, տրանսպորտի հարցը լուծեցին վերջապես, ոնց հասկանում ենք լավ կլինի։ Հուսանք, որ լավ կլինի՝ կամաց-կամաց իհարկե»,-նշեց մեկ այլ քաղաքացի։
Հարցվողներից մեկն էլ նշեց, որ պիտի ժողովրդի լավ ապրելու մասին մտածեն. «Մեր ջահելները թող լավ ապրեն, որ մեր Հայաստանը բարգավաճի գոնե, մողք են էս ջահելները»։
«Միայն սահմանները խաղաղ և զինվորները առողջ լինեն»։
Քաղաքացիներից մեկին էլ հետաքրքրում էր՝ ի՞նչն է իրենց դրդում դառնալ քաղաքապետ, եթե ոչնչով չեն մտածում ժողովրդի մասին ու օգուտ չեն բերում։
«Բնականաբար քաղաքի մասին հարց կտամ. քաղաքում շինարարության, կանաչապատման, պոլիկլինիկաների աշխատանքի մասին, այն՝ ինչ գործառույթ կատարում են քաղքապետարանում։
Հիմա նենց վիճակ է, որ ինչ հարց էլ որ տաս, չեն կարողանում պատասխանել, լավ չեն կազմակերպում աշխատանքը։ Անում են գործ, բայց չեն հետևում իրենց աշխատանքին։ Օրինակ հենց այս գետնանցումը կառուցեցին, բայց հիմա որ մտնեք ՝ աղբի մեջ կորած է»,-ասաց հարցվողներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան