Աշխարհում ավելացել է COVID-19-ի դեպքերի թիվը.ԱՀԿ
Ամբողջ աշխարհում 2023 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է COVID-19-ի մոտ 1,5 միլիոն նոր դեպք։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ԱՀԿ կայքում։
«Վերջին 28 օրվա ընթացքում (2023 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ը), ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններում գրանցվել է COVID-19-ի գրեթե 1,5 միլիոն նոր դեպք, ինչը համապատասխանաբար 63%-ով ավել է նախորդ 28 օրերից»,-հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
ԱՀԿ-ի գլխավոր գիտաշխատող Ջերեմի Ֆարարն ասել է, որ գնալով ավելի հավանական է դառնում, որ կորոնավիրուսը բնական, այլ ոչ թե տեխնածին ծագում ունի: Նա սակայն ընդգծել է, որ ուժի մեջ են մնում հիվանդության ծագման մասին բոլոր վարկածների համար, ներառյալ պատահական արտահոսքը Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից կամ քաղաքային շուկաներում վաճառվող կենդանիներից փոխանցումը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
- Եգիպտոսը հաստատում է COVID-19 « Eris» շտամի երկու նոր դեպք
- ԱՀԿ. Վերջին շաբաթներին աշխարհում COVID-19-ով հիվանդացության 63 տոկոս աճ է գրանցվել
- Հայաստանում կորանավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացել են
- Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ ամսում աճել է 80 տոկոսով․ ԱՀԿ
- ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի նոր տարբերակի ակտիվ տարածման մասին
- ԱՀԿ․ Աշխարհում COVID-19-ից մահացությունը չորս շաբաթվա ընթացքում նվազել է 58%-ով
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ