Արմեն Աշոտյանի խնդրանքը ՔԿՀ-ից՝ մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավայրից գրել է․
«Հարգելի հայրենակիցներ,
Իմ ապօրինի կալանավորման 2.5 ամիսների ընթացքում քանիցս դիմել եմ ձեզ իմ հոդվածներով, հարցազրույցներով, մտահոգություններով և գաղափարներով, կիսվել եմ ապագայի մասին իմ պատկերացումներով, անցյալի սխալների խոստովանություններով և աղետալի ներկան վիժեցնելու հրամայականով։
Անգամ գտնվելով այստեղ` հոգիս, միտքս, նյարդս մնացել են դրսում, ձեր կողքին, մեր Հայրենիքի չամոքվող ցավին միահյուսված։
Գիտեմ, որ շատ-շատերդ ձեր ձայնն եք բարձրացրել իմ և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների դեմ, ինչի համար շնորհակալ եմ։ Ձեր հավատն ու արդարամտությունը, սրտացավությունն ու ազնվությունն են նաև օգնել ինձ իմ երկրի ապագային նայել ոչ թե ճաղավանդակների ժանգոտ և ծուռ-մռտիկ քառանկյուններով, այլ շիտակ, նույնիսկ այստեղից տեսնելով Հայաստանն ու Արցախը, հայ մարդուն, նրա այս պահին դարդերից կքված, բայց չկոտրված ողնաշարը, նրա չսպիացող վերքը, սրտի խորշերում նրա դառը նստվածքը և աչքի հատակում ցավի կողքին մշտական բույն դրած ՀՈՒՅՍԸ։
Բանտախցում սիրտս պայթում է ոչ թե իմ անազատությունից, այլ արցախահայության զրկանքներից, ոչ միայն երեխեքիցս հարկադրաբար բաժանված լինելու փաստից, այլ Արցախի մանուկների թերսնվածությունից և խամրած մանկությունից, ոչ թե իմ հանդեպ Փաշինյանի գործած ստորությունից, այլ մեր ազգային իղձերի, պայքարի և պատվի հանդեպ նրա չարորակ հարձակումներից։
Հարգելի հայրենակիցներ,
Ուստի այս անգամ ձեզ դիմում եմ խնդրանքով, որը հասկանալի պատճառով ինքս անել չեմ կարող։
Խնդրում եմ ձեզ` մտահոգ և ազնիվ, հոգսաշատ, արժանապատիվ, խիղճը, ամոթը և հույսը չկորցրած իմ հայրենակիցներին, մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին` ի աջակցություն Արցախին և ի գոյություն Հայաստանի։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
24.08.2023»
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Սեպտեմբերի 2-ին միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին
- Աթանեսյան. ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Արմեն Աշոտյանի գործով հետախուզում է հայտարարվել բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Կարեն Հարությունյանին
- Պայքարը շարունակվում է, դեռ կհանդիպենք․ Արմեն Աշոտյան
- Տիգրան Աբրահամյան. Արմեն Աշոտյանին նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված
- Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս
- Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը
- Շարմազանով. Նիկոլ Փաշինյանը կհրահանգի՞ Արմեն Աշոտյանի վրա դնել Քենեդու սպանությունը, կդնեն նաև դա
- Աշոտյանի փաստաբան. Բացարկ հայտնեցի դատավորին, նրա պատասխանատվության հարց կբարձրացնեմ
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվեց
- Մելիքյան. Աշոտյանի դեմ շինծու քրգործի հիմքում դրված գործարքից Բժշկական համալսարանը լուրջ օգուտ է ստացել