Մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում. Արցախի պետնախարար
«Արցախում այս պահին մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում, օրգանիզմի հյուծվածություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշում է, որ շրջափակման հետևանքով Արցախում բազմապատկվել են հղիության ընդհատման դեպքերը, քրոնիկ հիվանդների մոտ անընդհատ սրացումներ և հիվանդության զարգացումներ են արձանագրվում։
«Այս պատկերը ժամանակի ընթացքում կարող է փոխվել բացասական իմաստով, դեպքերն աճելու են։ Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մարդկանց կյանքերի փրկության ուղղությամբ կամ պետք է իրավիճակը կարգավորել կամ անգործություն ցուցաբերելով՝ դառնալ ցեղասպանության մասնակից կամ ադրբեջանական ցանկությունների համար այդ մարդկանց զոհաբերելուց փրկել։
Ինչո՞ւ եմ ասում զոհաբերություն, քանի որ Ադրբեջանի նպատակը հենց դա է՝ զոհաբերել մարդկային կյանքեր, որպեսզի մնացածի համար դա դաս դառնա ու ամենակարճ ժամկետում Արցախը հայաթափվի»,- ասում է Գ. Ներսիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն
- Արցախի դատարկ խանութներն ու դեղատները
- Մեր հայրենակիցներն Արցախում սովամահության շեմին են. Հայերը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
- ԱՀ ՄԻՊ՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
- Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ն եք սպասում․ Արամ Առաջին
- Կատակում էի, որ աղջկաս անունը «Բլոկադիա» եմ դնելու․ պատմում են պաշարված Արցախի հանրային ռադիոյի 6 հղիները
- Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, հասանք Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր. 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային
- Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման դեպքեր
- Հղի կանայք չեն կարող հասնել Ստեփանակերտ, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
- Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել
- Մարտակերտում խանութները դատարկվում են, հարևան գյուղերից միրգ ու բանջերեղեն չեն կարողանում բերել շրջկենտրոն
- Ստեփանակերտի կենտրոնական շուկան գրեթե ամբողջությամբ դատարկ է
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ