Դավիթ Անանյան. Հույս կա, որ սեպտեմբերի 2-ի հանրահավաքը լինելու է վերքաղաքական և վերխմբային
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին մասնակցության կոչեր ազդարարողների քաղաքական և ապաքաղաքական «բազմազանությունը» հույս է ներշնչում, որ այն կոչված է լինելու վերքաղաքական և վերխմբային, ասել է թե՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ։
Գարեգին նժդեհի խոսքերով՝ «․․․Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գույությունը։ Հանցանք է դա, մահացու հանցանք։ Նպատակն է թելադրում գերագույն պարտականություններ․ նա պահանջում է ճիգեր ու զոհողություններ, որոնց մեջ կոփվում են անհատի և ժողովրդի լավագույն առաքինությունները, որոնց կատարումը Աքիլլեսի նիզակի նման բուժում է իր հասցրած վերքերը։ Նպատակն է բարոյապես շարժում անհատներին ու ժողովուրդներին։ Նա փրկում է մահացու ճահճացումից և բարոյական անկումից։ Անհատի և ազգի գոյության արևն է նպատակը։ Նա լուսավորում է և ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը։ Նա համախմբում է մեր ուժերը, լարում մեր կամքերը և անդիմադրելիորեն քաշում մեզ դեպ իրեն՝ դեպ հաղթանակ։ Դժվարին, բայց թագավորական է իդեալի ճանապարհը։ Նրա ծայրին դեպի իդեալը հևիհև առաջացող ժողովրդին թագն է սպասում։ Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագավոր-ժողովուրդ․․․»։
Ես մասնակցելու եմ սեմտեմբերի 2-ի հանրահավաքին, իսկ դու՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի խնդրանքը ՔԿՀ-ից՝ մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին
- Սաղաթելյան. Սեպտեմբերի 2-ին միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին
- Սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար․ Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին