Թուրք զինվորները օկուպացրել են Կիպրոսի Հանրապետության 36%-ը․ Մենենդես
ԱՄՆ սենատի անդամ Բոբ Մենենդեսն օգոստոսի 24-ին անդրադարձել է վերջերս Կիպրոս կղզում տեղի ունեցած միջադեպին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Մինչ այսօր (նկատի է ունեցել 1974-ի օկուպացումը-խմբ) 40.000 թուրք զինվորականի կողմից Կիպրոսի Հանրապետության 36 տոկոսի անօրինական օկուպացման հետևանքով այս տեղը վերածվել է աշխարհի ամենառազմականացված տեղերից մեկի»:
Բացի այդ, դեպքից անմիջապես հետո Կիպրոսի Հանրապետություն մեկնած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ շարունակելու է իր պայքարը այնքան, մինչև որ Կիպրոսում գտնվող թուրք զինվորները կղզուց դուրս բերվեն:
Մենենդեսի նման հայտարարությունները թուրքական մամուլում որակվել են որպես «սադրիչ» հայտարարություններ, ինչպես նաև ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ ԱՄՆ Սենատի անդամը թուրք զինվորականներին կոչել է «օկուպանտ»:
Թուրքական մեդիայում Մենենդեսը բնութագրվել է որպես անձ, ով հայտնի է հակաթուրքական դիրքորոշմամբ:
Նշենք, որ օգոստոսի 18-ին Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահները տուժել են կիպրոսցի թուրքերի ագրեսիվ գործողությունների հետևանքով։ Կղզին բաժանող բուֆերային գոտում ոստիկանության և զինվորական համազգեստներով կիպրոսցի թուրքերը քաշքշել են խաղաղապահներին, բուլդոզերով քանդել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո գտնվող ցեմենտե սյուներն ու փշալարերը:
Միջադեպը տեղի է ունեցել բուֆերային գոտու 4-րդ սեկտորում, որտեղ ծառայում են Սլովակիայի խաղաղապահները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին