Պատերազմը վերացրեք. Քաղաքացին ի պատասխան՝ «Ասեք, կանենք»-ի
«Ասե´ք, կանե´նք»։ Այս կարգախոսով է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերից մեկը։ Panorama.am-ը հարցում անցկացրեց Երևանի փողոցներում՝ ի՞նչ կասեք։
«Կոնկրետ իրենց՝ ոչինչ»,-հայտարարեց մի տղամարդ։
«Պատերազմը վերացնեն, ժողովուրդը հանգիստ ապրի, նորմալ կյանք ենք ուզում ընդամենը»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մի թոշակառու կին էլ նկատեց, որ առողջապահական ծառայությունները պետք է մատչելի լինեն ժողովրդի համար։
«Ես ոչ ոքի չեմ ճանաչում, բայց կուզեի, որ ընտրվողը այնպիսին լինի, որ հոգատար լինի իր քաղաքի, իր երկրի համար»,-ասաց մեկ այլ կին։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչն է այդ թեկնածուներին դրդում դառնալ քաղաքապետ, եթե ոչնչով չեն մտածում ժողովրդի մասին. Հարցում
- Երևանի քաղաքապետի թեկնածուներից ո՞ւմ են ճանաչում քաղաքացիները. Հարցում
- Արցախը բոլորիս խնդիրն է. Հարցում