Վահե Հովհաննիսյան. Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար է հնչել. «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ...»։
Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։
Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանու՞մ։ Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին։
Թե՞ այդ ծրագրերը մշակվում են միջնորդ երկրներում, որոնք մի պահից սկսած անընդհատ շեշտում են, որ Ն. Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Հ1 նայող ժողովրդին պարզ պետք է ասել, որ միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներում և զեկույցներում, նույնիսկ՝ հայամետ, արդեն 7-8 ամիս է՝ հստակ նշվում է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։ Ու Արցախի շրջափակումը սկսվել է հենց այդ ճանաչումից հետո։
Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝ փոխել բանակցությունների բովանդակությունը։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ փոխել բանակցողին։ Երբ ասում են, որ շրջափակման և Արցախի պահպանության բանալին Երևանում է, հենց սա նկատի ունենք։ Փոխել բանակցողին՝ նշանակում է զգուշորեն փոխել բանակցությունների ընթացքը, թույլ չտալ պատերազմ և թույլ չտալ հայրենազրկում»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը
- Վահե Հովհաննիսյան. Երևանը՝ ընտրություններից հետո
- Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի
- Վահե Հովհաննիսյան. Նույնիսկ մեր տնտեսական աճն է ուրիշի դժբախտության հաշվին
- Վահե Հովհաննիսյան. Ես չեմ հասկանում
- Վահե Հովհաննիսյան. Դուրս գալ Ալիևի թելադրած բովանդակությունից, քանի ուշ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան