Ջերմաստիճանը կնվազի, իսկ օգոստոսի 27-28-ին կբարձրանա 2-4 աստիճանով
Օգոստոսի 25-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Երևանում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ, 26-29-ին՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 4-6, 27-ին և 28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում անձրև և ամպրոպ։