Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, տեղեկությունն իր հրապարակման մեջ գրել է ֆրանսիական հեղինակավոր Լե Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը:
Մասնավորապես՝ Բյուիսոնը գրում է, որ բանաձևն ուղղված է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների օգնությանը, որոնք սովամահության եզրին են գտնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պատճառով:
Բացի այդ, Փարիզը և Ֆրանսիայի հիմնական շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։
Նա գրել է, որ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է։
Բյուիսոնը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակումի պատճառովԼՂ բնակչությունը, որը բացառապես հայկական է, փորձության է ենթարկվում։
Լրագրողը նաև նշել է, որ քաղաքացիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից, դեղերից, բենզինից, սննդից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից և ինտերնետից, որի հասանելիությունը պարբերաբար փակում են նրանց շրջապատող ադրբեջանցիները։
Բյուիսոնը նաև նշել է, որ արգելափակման և պարենի բացակայության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում մի քանի մահ է գրանցվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան