Ողբերգական վթարի 12-րդ զոհը. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածի կյանքը փրկել չի հաջողվել
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:
«Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը դուրս էր գրվել։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզի ողբերգական վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել
- Ողբերգական վթարից զոհված Հելեն Դադայանի հարազատներն Արցախում դեռ սպասում են ... մարմնին
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա