Սարոյան. Փաշինյանի հաղորդումն ավելի նման է պայմանավորվածության մասին տեղեկացման
Անվտանգության հարցերով փորձագետ Վահագն Սարոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության երեկվա նիստում հնչեցրած հայտարարությանը, գրում է.
«Լաչինի միջանցքի միակողմանի բացման վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը՝ «օդում կախված լուրերի» տեսքով, ոչ այնքան տեղեկություններ են, որքան ավելի նման են պայմանավորվածության մասին տեղեկացման՝ հասարակության մեջ դոզավորված ադապտացման առումով։
Ի՞նչ է ենթադրում Լաչինի միջանցքի միակողմանի բացումը՝
ա) Արցախի հաթափում, իր բոլոր բացասական հետևանքներով
բ) Խաղաղապահների հեռացման լեգիտիմ հիմք
գ) Արցախի տարածքն առանց արցախցու «Ադրբեջան դարձնելու» դյուրացում
դ) Դավաճանություն+ռեպրեսիաներ=Ինտեգրում
Ու այս ամենը հայերի ձեռքով, թույլտվությամբ ու աջակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro
- Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանն ընկճելու ծրագրի մեջ է. Դավիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան