Գաբրիելյանովը Փաշինյանին. Ես կոռեկտ չեմ լինի, ինչպես իմ ընկեր Զատուլինը
Ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովն անդրադարձել է մի քանի ռուս գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքին.
«Երեկ Փաշինյանն ասաց, որ Զատուլինին, Մարգոյին, ինձ և շատերին չի թողել Հայաստան, քանի որ մենք շատ վատ բաներ ենք արել Հայաստանի համար։ Ես կոռեկտ չեմ լինի, ինչպես իմ ընկեր Կոստյա Զատուլինը։
Նիկոլ, դու ընդհանրապես ո՞վ ես, ինչպես մայրս էր ասում՝ տու ո՞վ ես, որպեսզի ճշգրտենք կյանքի մեր հասկացողությունը քո հայացքներով։ Հայաստանն այստեղ ինչ կապ ունի։ Նացիստի թոռ, հովվի որդի, ես՝ Տաթևի քահանա Նիկոլայի ծոռը, ինձ պետք է ասի՞, թե ինչպես սիրեմ իմ նախնիների Հայրենիքը։ Մի բան կարող եմ ասել՝ Նեմեսիսից հաստատ չես կարող փախչել»։
Հիշեցնենք, որ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան նույնպես արգելվել էր, ինչից հետո նա հայտարարել էր կառավարությանը դատի տալու մտադրության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Վիկտոր Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքի արգելքը ոչ սխամլունք է, ոչ էլ պատահականություն
- Վիկտոր Կրիվոպուսկով. Ինձ Հայաստան չթողեցին, ասացին՝ հենց այսօր վերադարձեք Մոսկվա
- Եվս մեկ ռուս գործչի՝ Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
- Գաբրիելյանով. Էֆենդի Նիկոլը ստիպված կլինի պատասխան տալ
- Արամ Գաբրիելյանով. Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ
- Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան
- Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ արգելվել է իր մուտքը Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում