«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ․ Արսեն Զախարյանը մեծ ներուժ ունի, նա զարմացրեց ինձ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը «Լաս Պալմասի» հետ խաղից առաջ պատմել է թիմի նորեկ, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։
«Նա ինձ զարմացրեց, բայց ոչ թե իր խաղալու մակարդակով, այլ ինչպես ադապտացվեց նոր թիմում։ Լավ ֆուտբոլիստները շատ արագ են հարմարվում։ Չնայած լավ չգիտի անգլերեն, բայց ամեն ինչ շատ արագ ընկալեց։
Նա ունի մեծ ներուժ և հիանալի բնավորություն, թեև ընդամենը 20 տարեկան է։ Եթե ոչ մի վատ բան տեղի չունենա, նա մեծ ֆուտբոլիստ կդառնա։
Ես նրան հայտագրել եմ, քանի որ նա պատրաստ է խաղալ։
Կուզեմ շնորհակալություն հայտնել Վալերի Կարպինին, որ չկանչեց Զախարյանին հավաքական և նրան թողեց ակումբում, որպեսզի նա ավելի լավ հարմարվի»,- sport24.ru-ի հաղորդմամբ՝ Իմանոլ Ալգուասիլի խոսքը մեջբերում է El Desmarque-ը։
Զախարյանը չի ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակում՝ սեպտեմբերյան հավաքին ու ընկերական խաղերին մասնակցելու համար։
Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Լաս Պալմաս» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալ Սոսյեդադը» աշխատում է, որպեսզի Արսեն Զախարյանի նորամուտը կայանա այս շաբաթ
- Զախարյանի տեղափոխման դիմաց նրա գործակալը ստացել է 2.5 մլն եվրո
- Արսեն Զախարյանը օգոստոսի 25-ին կնշի իր նորամուտը «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմում
- Արսեն Զախարյանը պաշտոնապես տեղափոխվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»
- «Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին գնահատել է 60 միլիոն եվրո
- Mundo Deportivo. Զախարյանը 6 տարով է պայմանագիր կնքելու «Ռեալ Սոսյեդադի» հետ
- Սիլվան կօգնի Արսեն Զախարյանին ադապտացվել «Ռեալ Սոսյեդադին»
- Զախարյանն իր խաղով կարող է փոխել Իսպանիայում ռուսների նկատմամբ վերաբերմունքը.Գործակալ