Եթե ինչ-որ մեկը Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է. Ավինյան
«Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքին։
«Ես չեմ ուզում կոնկրետ մեկնաբանել, չգիտեմ ով ինչ տեսանյութ է նկարել։ Եթե ինչ-որ մեկն իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Վահագն Ալեքսանյանը կարող է հրապարակել է տեսանյութը, բայց, վստահ եմ, որևէ մեկին անձամբ որևէ տեսանյութից չի հանել։
Մյուս կողմից այն, ինչը, որ իրականացրել է կառավարությունը, Երևանի ավագանին, ինչը նախաձեռնել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և դա վերագրել միայն մեկ հոգու, որն իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ: Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Առհասարակ խոշոր որևէ ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը համագործակացությամբ կառավարության, այլ նախարարությունների հետ»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ Մարությանը գրել էր. «ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը: Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ եք մայթը վերացրել Կոնդում, թոռանս երեկ մեքենայի ակերի տակից եմ հանել. Քաղաքացին՝ Ավինյանին
- Հայկ Մարության. Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական պինգ-պոնգ են խաղում
- «Հրապարակ». Ովքեր են ընդգրկված Հայկ Մարությանի ցուցակում