Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ստացել է հայկական կողմի առաջարկները
Առայժմ որևէ հստակ տեղեկատվություն չկա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ա. Հաջիզադեի խոսքը։
Վերջինը նաև նշել է, որ երկու երկրների միջև շարունակվում են խաղաղ բանակցությունները՝ հիշեցնելով, որ այդ հարցին անդրադարձել է Ջեյհուն Բայրամովը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
Հաջիզադեն հաստատել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկություններ։
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում նոր առաջարկներն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ ղեկավարին՝ նրա «հայամետ դիրքորոշման պատճառով»
- Բելգիայի ԱԳ նախարարն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունները