Կինն իր արգանդը նվիրել է քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար
Բրիտանացի 40-ամյա կինն իր արգանդը նվիրել է 34-ամյա քրոջը՝ նրան մայրանալու բերկրանք պարգևելու համար։ Նրանք երկուսն էլ ցանկացել են անանուն մնալ։
Այպիսով, քույրերի շնորհիվ Օքսֆորդի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են Մեծ Բրիտանիայում արգանդի առաջին փոխպատվաստումը։
BBC-ն գրում է, որ կրտսեր քույրը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, երբ արգանդը բացակայում է կամ թերզարգացած է, բայց ունի գործող ձվարաններ: Դոնորն արդեն երկու երեխա ունի և ամբողջացրել է իր ընտանիքը։
Այս տարվա փետրվարին Չերչիլի անվան հիվանդանոց վիրահատարաններից մեկում ավելի քան 30 բժշկից բաղկացած խումբն իրականացրել է մոտ 17 ժամ տևողությամբ փոխպատվաստումը։
Գինեկոլոգ- վիրաբույժ, պրոֆեսոր Ռիչարդ Սմիթը, որ եղել է օրգանների որոնման թիմի ղեկավարը, 25 տարի ուսումնասիրել է արգանդի փոխպատվաստումը: Տեղի ունեցածը նա մեծ հաջողություն է որակել։
«Այս ամբողջ պատմությունը շատ էմոցիոնալ էր։ Մենք բոլորս մի քիչ արցունքոտվեցինք»,-ասել է նա։
Փոխպատվաստման վիրաբույժ Իզաբել Կիրոգան, ով ղեկավարում էր արգանդը պատվաստող թիմը, պատմել է, որ կրտսեր քույրն ուղղակի երջանիկ էր, նա կարծես լուսնի վրա լիներ։
«Նա հույս ունի, որ կարող է ունենալ ոչ թե մեկ, այլ երկու երեխա: Նրա արգանդը գործում է, ինչը հիանալի է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք նրա առաջընթացին»,-ասել է բժշկուհին։
Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայում 15 հազար կին կա, որոնց մոտ անպտղությունը պայմանավորված է կամ ի ծնե արգանդի բացակայությամն, կամ այդ օրգանի թերզարգացած լինելով։
2014 թվականին Շվեդիայում մի կին դարձավ առաջինը, ով երեխա ունեցավ արգանդի փոխպատվաստման արդյունքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին