Արևմուտքը շահարկում է Պրիգոժինի մահը. Պեսկով
Արևմտյան երկրները շահարկում են գործարար Եվգենի Պրիգոժինի մահվան թեման, միջադեպին Կրեմլի մասնակցության մասին պնդումները սուտ են։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այժմ, բնականաբար, այս աղետի և ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան շուրջ շատ շահարկումներ կան։ Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները մատուցվում են հայտնի անկյունից ։ Այս ամենը բացարձակ սուտ է», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով ՝ ավիավթարի վերաբերյալ փաստերը դեռ շատ չեն, հետաքննությունը պետք է հասկանա ողբերգության պատճառները:
«Նախագահը երեկ, խոսելով այս թեմայով, ասաց, որ սպասում է հետաքննության արդյունքներին, որը կավարտվի տեսանելի ապագայում, և մենք կպարզենք մանրամասները»,- ընդգծել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների անցկացումից հետո:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում ընկել է Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր թռչում: Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդը զոհվել են։ Ուղևորների թվում է եղել «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին