Արցախի ՄԻՊ. Ժամանակն է հասկանալու՝ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում են «Արցախի Հանրապետություն» գրառումը և Արցախի զինանշանը պարունակող պաստառը.
«Ադրբեջանիի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, իսկ մյուս քննարկումներում Ադրբեջանը բերում է դեպքեր, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են:
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»:
AZE servicemen make the woman remove a poster with Artsakh coat of arms from an ambulance, while in other discussions, AZE brings cases like Quebec or Catalonia, where national symbols are freely and widely used.
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) August 25, 2023
Time to understand that AZE goal is neither peace nor coexistence. pic.twitter.com/VcC114BylK
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները ԿԽՄԿ մեքենայի վրայից պոկել են տալիս «Արցախի Հանրապետություն» պարունակող պաստառը
- Արցախից 10 բուժառուներ տեղափոխվել են Հայաստան
- Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելն էր, որ հանկարծ մի բան էն չասեմ, ինձ չբռնեն, տանեն. Էլեն Առստամյան
- Արցախի ՄԻՊ. Անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա