Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է:
Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում 1995 թ.՝ որպես խմբավար Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում: 2000-2019 թթ. հանդիսացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերետայի թատրոն մեներգիչ:
Տարբեր տարիների ղեկավարել է Ռոնի դեպարտամենտի երգչախմբերը: Նախաձեռնել և համակարգել է բազմաթիվ մշակութային ծրագրեր, հանդիսանում է «Մասնագիտացված գեղարվեստական կրթություն» ծրագրի հեղինակ:
Աշխատել է Լիոնի մետրոպոլիա Վոլքս-ան-Վելին 69 արվեստների դպրոցում: Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Գիվորս 69 կոնսերվատորիայում:
2020 թվականից Դեսինես-Շարպիե Լիոնի մետրոպոլիայում աշխատել է որպես քաղաքապետի տեղակալ. համակագրել է հանրության հետ կապերի, երիտասարդական, սոցիալական և մանկական ժամանցի կենտրոնների հետ աշխատանքները:
Եղել է Լիոնի մետրոպոլիայի և Ռոնի դեպարտամենտի տարածքային առաքելության նախագահ, քաղաքապետերի տարածքային համաժողովի Ռոն դեպարտամենտի տարածքային զբաղվածության հանձնաժողովի նախագահ:
2014-2020 թթ. ղեկավարել է Գիվորս Լիոն մետրոպոլիայի Հանրային ժողովրդական համալսարանը:
2016-2020 թթ. հանդիսացել է Դեսինե-Շարպիե քաղաքի Dolto-Montaberlet սոցիալական կենտրոնների փոխնախագահ:
2014 թվականից Լիոնի Գիվորս, Ջոնս, Գենաս Դեսինես-Շարպիե քաղաքների տնօրենների խորհրդի և գրասենյակի կառավարիչն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին