Քաղաքական 21:41 25/08/2023 Հայաստան

Ո՞վ է Երևանի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն.Տներ Վիեննայում, բիթքոյին, միլիոններ

Ո՞վ է Երևանի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն ու որքա՞ն գումար, քանի՞ միավոր անշարժ գույք ունեն մյուսները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը՝ հաշվետու տարվա 2022-ի օգոստոսից 1-ից մինչև 2023-ի օգոստոսը։

Տիգրան Ավինյան. 7 մլն դրամ՝ բիթքոյնի վաճառքից

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, ունի ընդամենը մեկ ավտոտնակ Խանջյան փողոցում։ Նա 2022-ին նվիրատվություն է «Վոլկսվագեն» մակնիշի էլեկտրական մեքենա։ Պարոն Ավինյանի եկամուտները միայն քաղաքապետարանի աշխատավարձից չեն կուտակվում, նա նաև բիթքոյնի վաճառքից է գումարներ աշխատել՝ հաշվետու տարում ավելի քան 7 մլն դրամ։ «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամի պաշտոնից ստացել է 4 մլն դրամ եկամուտ, ինչպես նաև 11 մլն դրամ նվիրատվություն հորից՝ Արմեն Ավինյանից։

Ավինյանի դրամական միջոցները կազմում են շուրջ 14 մլն դրամ, 2,4 բիթքոյն ու 3 100 դոլար։

Հայկ Մարության. տներ Պրահայում և Վիեննայում

Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է՝ Ազգային առաջընթացի առաջին համարը։ Նա ունի շուրջ 15 մլն դրամ, 250 հազար եվրո, շուրջ 270 հազար դոլար ու ավելի քան 2 մլն չեխական կրոն։

Հայկ Մարությանի՝ Չեխիայի բնակարանների մասին շատ է խոսվել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում, տեսնում ենք նոր անշարժ գույքեր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 2 բնակարան՝ 62 և 41 քառակուսի մետր մակերեսով։ Անդրադառնալով Մարությանի չեխական տներին, դրանք մեկ էջից ավելի են հայտարագրում, նա ունի 5 բնակարան, հողամասեր, ավտոկայանատեղիներ, անգամ բնակելի տներ, մեծ մասը հենց Պրահայում։ Ամենահամեստը պարոն Մարությանի վարձակալությամբ ձեռք բերված տունն է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։

Ավտոմեքենա Մարությանը չունի, ըստ ամենայնի նորից հեծանիվով է տեղաշարժվում կամ նոր ավտոբուսներով։ Նրա եկամուտները կուտակվում են մի քանի աղբյուրներից՝ Չեխիայի տների վարձակալությունից, ինչպես նաև իրեն պատկանող «ԱԱԱ Փրոջեքթս» ընկերությունից, մեկ տարում 58 մլն դրամ միայն շահաբաժնից։ Սա ըստ ամենայնի, նրա ներկայացումից ստացված գումարներն են։

Անդրանիկ Թևանյան. կանխիկով միլիոնատեր թեկնածուն

Հաջորդ հարուստ թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է՝ «Մայր Հայաստան» դաշինքից։ Պարոն Թևանյանը, ըստ ամենայնի, ամեն կերպ մերժում է երկրի վարչապետի հորդորները՝ կանխիկով գումար չպահել։ Նա, ըստ ներկայացրած հայտարարագրի, ունի 25 մլն դրամ ու 110 հազար եվրո կանխիկ գումար, իսկ անկանխիկ՝ 120 հազար դոլար ու 138 հազար դրամ։

Թևանյանը վարում է 2018-ի արտադրության Հոնդա։ Ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, ավտոտնակ և հողամաս Կոտայքի մարզում։ Եկամուտները կուտակվել են պատգամավորի աշպատավարձից՝ ավելի քան 9 մլն դրամ։

Մանե Թանդիլյան. եկամուտը միայն մեկ անձի օգնությունից

Ապրելու երկիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, ըստ հայտարարագրի, ունի 180 հազար դրամ։ Նրա եկամուտները, հաշվետու տարում, ձևավորվել են միայն մեկ անձի օգնությունից՝ 5 000 դոլար։ Թանդիլյանն ունի նաև բնակարան Երևանում ու Ալավերդիում։

Արտակ Զեյնալյան. քաղաքապետի մյուս հարուստ թեկնածուն

Իրավաբան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հարուստ թեկնածուներից է։ Նա ունի ավելի քան 26 մլն դրամ, 110 հազար եվրո ու 4 500 դոլար։ Նրա եկամուտները կուտակվել են ձեռնարկատիրական գործունեությունից ու կենսաթոշակից։ Տրանսպորտային միջոցներից պարոն Զեյնալյանը վարում է 2017-ի արտադրության «Տոյոտա»։ Նա ունի 3 բնակարան Երևանում և մեկ ավտոտնակ։

Դավիթ Խաժակյան. երիտասարդ թեկնածուի երևանյան բնակարանները

Քաղաքապետի երիտասարդ թեկնածուներից Դավիթ Խաժակյանը հայտարարագրել է ավելի քան 5 մլն դրամ ու 2 հազար դոլար։ Լուսավոր Հայաստանի առաջին համարի եկամուտները կուտակվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեությունից՝ 27 մլն դրամ, բուհերից մեկից ու Երևանի քաղաքապետարանից։ Ըստ հայտարարագրի՝ նա Երևանում՝ Սևակ, Աբովյան ու Դեմիրճյան փողոցներում 3 բնակարանների համասեփականատեր է։ Տրանսպորտային միջոցներից վարում է 2007-ի արտադրության «Մերսեդես»։

Արտակ Գալստյան. ոչինչ ունեցող թեկնածուն

Ըստ հայտարարագրի՝ բացարձակ ոչինչ չունի Հանրային ձայն կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Գալստյանը։ Նա կալանավորված է առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու քրեական գործի շրջանակներում։ Պարոն Գալստյանի հայտարարագրում ոչ մի նշում չկա։

Նորայր Նորիկյան. փաստաբան թեկնածուն

«Արդար Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ փաստաբան Նորայր Նորիկյանը, ունի ավելի քան 14 մլն դրամ ու 13 հազար դոլար։ Նրա եկամուտները ձևավորվել են փաստաբանական գործունեությունից՝ հաշվետու տարում շուրջ 25 մլն դրամ։ Ըստ հայտարարագրի՝ Նորիկյանն ունի երկու ավտոմեքենա՝ 1999-ի արտադրության «Մերսեդես» ու 2012-ի՝ «Լեքսուս»։ Նա ունի նաև բնակարան և ոչ բնակելի տարածք Երևանում, ինչպես նաև հողամսեր երկու մարզում։

Վիկտոր Մնացականյան. ևս մեկ հարուստ թեկնածու

Հաղթանակ կուսակցության առաջին համարը Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն է։ Նա ևս ամենահարուստ թեկնածուների շարքում է, ունի մեկ տուն Դիլիջանում, 2018-ի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենա, ինչպես նաև 18 տոկոս բաժնեմաս «Վիկտորիա կոնցեռն» ընկերությունում։ Ըստ հայտարարագրի՝ հաշվետու տարում նա եկամուտ է ստացել «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտից՝ 511 հազար դրամի չափով։ Մնացականյանի դրամական միջոցները կազմել են 43 մլն դրամ ու 270 հազար դոլար։

Նելլի Հարությունյան. հարուստ կին թեկնածուն

Քաղաքապետի կին թեկնածուններից՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջին համարը՝ Նելլի Հարությունյանն ունի ավելի քան 1,5 մլն դրամ, 5 000 եվրո ու 10 հազար դոլար։ Նրա եկամուտները կուտակվել են «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ից՝ հաշվետու տարում ավելի քան 10 մլն դրամ, թոշակից՝ շուրջ 4 մլն դրամ և «Արդշինբանկի» փոխառություններից՝ ավելի քան 40 մլն դրամ։ Տիկին Հարությունյանը Երևանում ունի 3 բնակարան ու ավտոկայանատեղի։ Նա վարում է 2008-ի արտադրության «Նիսսան տիդա»։

Տիգրան Խզմալյան ու Արման Ղուկասյան. 300 հազարական դրամ ունեցող թեկնածուները

Հայաստանի եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Խզմալյանը, ըստ հայտարարագրի, ունի ընդամենը 300 հազար դրամ ու մեկ բնակարան Երևանում։ Հաշվետու տարում եկամուտ չի ստացել։

«Հանուն Սոցիալական արդարության» կուսակցության առաջին համարը Արման Ղուկասյանը ևս, ինչպես պարոն Խզմալյանը, միայն 300 հազար կանխիկ դրամ ունի։ Նա եկամուտներ ստացել է Սպուտնիկ Արմենիա լրատվականից՝ շուրջ 2 մլն դրամ ու միջազգային փորձագիտական կենտրոնից՝ ավելի քան 2 մլն ռուբլի։ Հայտարարագրի համաձայն՝ չունի ոչ բնակարան, ոչ էլ մեքենա։

Երվանդ Թարվերդյան. գործարար թեկնածուն

Միացյալ Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու, «Արարատ ֆիշ» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը, թեև 50-100 տոկոս բաժնեմասեր ունի 11 ընկերություններում, այնքան էլ հարուստ չէ դրամական միջոցներով՝ ընդամենը 444 հազար դրամ ու 463 դոլար։ Նա 4 ընկերությունից ստացել է աշխատավարձ, ինչպես նաև ավելի քան 26 մլն դրամ եկամուտ իր ընկերության շահաբաժնից։ Պարոն Թարվերդյանն ունի նաև 3 հողամաս Կոտայքի մարզում։

Սուրեն Պետրոսյան. Աղավնոյում տեղափոխված թեկնածուն, որ պայքարում է Երևանում

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջին համարը՝ Սուրեն Պետրոսյանը ունի ավելի քան 5,5 մլն դրամ։ Նրա եկամուտները կուտակվել են պետական կառավարման ակադեմիայի աշխատավարձից՝ 25 հազար դրամ ու ընկերություններից մեկից՝ 9000 եվրո։ Ունի բնակարան Երևանում ու 2008-ի արտադրության «BMW»։ Պարոն Պետրոսյանը նախորդ տարի այս ամսին Աղավնո էր գնացել ընտանիքի հետ՝ հայտարարելով, որ չի լքի Արցախի այդ համայնքը ու թույլ չի տա, որ այն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ, սակայն օրեր անց նա դուրս եկավ։ Պետրոսյանը պատճառաբանել էր, թե Աղավնոն համակարգային ձեւով հանձնվում է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}