Թուրքիայի նախագահի գրասենյակը արձագանքել է Էրդողանի ու Պուտինի ապագա հանդիպման մասին հարցին
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր ամսաթվի մասին հստակություն չկա։ ԱյԴ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակում։
«Սպասվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին, սակայն դեռ հստակություն չկա, բանակցությունների տեղի և ժամկետի քննարկումը շարունակվում է դիվանագիտական ուղիներով»,-ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Սոչիում նախատեսվում է Պուտինի և Էրդողանի հանդիպում, որի հավանական ամսաթիվը կլինի սեպտեմբերի 4-ը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ասել է, թե ինչ պետք է անել, եթե Մակրոնը ցանկանում է խոսել Պուտինի հետ
- Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը․ Էրդողան
- Էրդողանը կշարունակի բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ
- Անկարայում հույս ունեն, որ Էրդողանի և Պուտինի հանդիպումը կկայանա Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան