Կադրային փոփոխություններ դատախազությունում
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Հանրային կապերի գրասենյակից մանրամասնում են.
• Արմեն Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
• Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Կարեն Հարությունյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը` ներառյալ:
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկ Մանանդյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի հաստիքին՝ մինչև 2024 թվականի փետրվարի 26-ը` ներառյալ:
• Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Նիկոլայ Բարսեղյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի հաստիքին՝ մինչև 2024 թվականի փետրվարի 19-ը՝ ներառյալ:
• Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարտին Նալբանդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նույն պաշտոնին նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանը:
• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սիսակ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդգար Շահինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
• Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գուրգեն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վիկտոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա