Ուսանողական ԱԱ. Բռնցքամարտիկ Հայկ Ալաբերքյանն ադրբեջանցի մարզիկին հաղթել է 5։0 հաշվով
Հայ բռնցքամարտիկները տպավորիչ ելույթ են ունեցել ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում 51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը անգամ վնասվածքով ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի մարզիկին և հաղթել 5։0 հաշվով։
«Վստահ հաղթանակ տոնեց նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը եզրափակիչում առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցչի նկատմամբ։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ էին տոնել նաև մինչև եզրափակիչը, ընդորում բավականին ուժեղ մարզիկների նկատմամբ։ Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ»,- հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։