Հայկ Մարությանը ՔՊ-ին մեղադրում է կեղծիքի համար. Նա լուսանկարներ է հրապարակել
Երևանի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ՔՊ-ականներին մեղադրում է կեղծիքի համար։
Նա գրել է.
«ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:
Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով,
կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...
Հ. Գ. Էջի սքրինշոթը՝ մեկնաբանությունում»։