Ռուբլու և դրամի կուրսերը դրամատիկորեն հեռացել են միմյանցից. Մաքսիմ Ռեշետնիկով
«Երկրների միջև կապերը, ապրանքաշրջանառությունը աճում է, աճում է նաև փոխադարձ հետաքրքրությունները և ներդրումները: Բիզնեսն ավելի լավ է հասկանում այն հնարավորությունները, որոնք բացվել են՝ հաշվի առնելով ռուս-հայկական բիզնեսի վաղեմի և խորը կապերը, բարեկամական հարաբերությունները»,-ներկայացնելով ռուս-հայկական բիզնես հանդիպման արդյունքները՝ լրագրողներին ասաց ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Նրա խոսքով՝ քննարկումենր են գնացել նաև մակրոտնտեսության վերաբերյալ:
«Գիտեք, որ ռուբլու և դրամի կուրսերը դրամատիկորեն հեռացել են միմյանցից, որը համապատասխան մտահոգություններ է առաջացնում այն հայ գործարարների մոտ, որոնք ապրանք են արտահանում Ռուսաստան»,- ասաց նախարարը և հավելեց. «Այն ընթացիկ հարց է և չի փոխում ռազմավարական խնդիրները՝ փոխադարձ ներդրումները, ծրագրերը, Հայաստանում ստեղծվող ապրանքների ավելացված արժեքի համադրումը»:
Ռուս նախարարը նաև հայտնեց, որ ինտենսիվ ապրանքաշրջանառության պայմաններում լոգիստիկ հարցեր են առաջանում և կողմերը պայմանավորվել են դրանք ուշադրության կենտրոնում պահել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնեց, որ տեղի է ունեցել երկու երկրների էկոնոմիկաների նախարարությունների բանակցությունները՝ ծավալուն օրակարգով:
«Շատ հարցեր են շոշափվել ներդրումների և փոխադրաձ ծրագրերի, լոգիստիկայի վերաբերյալ»,-ասաց Քերոբյանը և հավելեց, որ ստանձնած աշխատանքների ծավալը մեծ է և դրա իրականացումը շոշափելի արդյունքներ կտա:
Նա նաև տեղեկացրեց, որ ստեղծված Ստրատեգիական զարգացման կենտրոնի միջոցով բավականին աշխատանք է տարվել ռուսական լավագույն փորձը Հայաստանում օգտագործելու համար:
Քերոբյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարությանը լավ և օգտակար գիտելիքներ փոխանցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Ծաղկաձորում
- Ինչ էլ պլանավորվում է, դրա կեսն էլ չի արվում․ Քերոբյանն անկեղծացել է
- Քերոբյանի դուստրը մասնակցել է Մանկական եվրատեսիլի նախընտրական փուլին
- Քերոբյանը չուզեց պատասխանել Արցախի սննդի պաշարների մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան