Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Կիլիան Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. Հարձակվողը կխաղա նախորդ պայմանագրով նախատեսված ժամկետը և հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Փարիզի Սեն Ժերմենի և Կիլիան Մբապեի բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։ Ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված չէ։ Ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին:
Ֆրանսիայի չեմպիոնը Մբապեին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը շատ շահավետ պայմաններով։ Բայց Կիլիանը մերժել է։ Ֆրանսիացի հարձակվողը չի ցանկացել նաև օգտագործել գործող պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։ Այսպիսով, Մբապեն մտադիր է լքել «Պարի Սեն Ժերմենը» կա՛մ այս ամառ, կա՛մ հաջորդ ամառ։
Հարակից հրապարակումներ`
- Մադրիդի «Ռեալը» չի բանակցի ՊՍԺ-ի հետ Մբապեի համար
- «Ալ-Հիլալը» պատրաստ է Մբապեի համար 300 միլիոն եվրո ծախսել
- Մբապեն համաձայնել է փոխարինողների նստարանին մնալ ՊՍԺ-ից չհեռանալու համար
- «Ռեալը» համաձայնել է Մբապեի տրանսֆերին 200 միլիոն եվրոյով. Աղբյուր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին