Պրոբացիոն ծառայության աշխատակիցները Սերգեյ Սմբատյանի տանն են
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը:
ԱՆ պրոբացիոն ծառայությունից հայտնում են, որ Ծառայության Երևանի քաղաքային մարմնի ծառայողները օգոստոսի 25-ի դրությամբ մեկնել են որոշմամբ սահմանված մեղադրյալի բնակության վայր և ներկայումս իրականացնում են տնային կալանքի ապահովման համար օրենքով իրենց վերապահված գործառույթները։
Հարակից հրապարակումներ`
- Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան
- «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի
- Բաշմետը, Գուլեգինան, Սպիվակովան և այլ հայտնի գործիչներ Արմեն և Սերգեյ Սմբատյանների հարցով դիմել են ՀՀ պատկան մարմիններին
- Արմեն Սմբատյանի կալանավորումը փոխելու կոչով ՀՀ վարչապետին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան