Քաղաքացու ահազանգը. Սա ահավոր է, էս քաղաքը տեր ունի՞
Քաղաքացի Աննա Վարդանյանն իր էջում հաճախ է ահազանգում իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարության հետևաննքերի մասին։ Արշակունյաց պողոտայում ապրող օգտատերն առաջին անգամը չէ, որ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրում է խնդրին.
«Հարգելի Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարան, քաղաքի փոշու մասին խոսելիս, խնդրում եմ՝ հենց հիմա կարող եք այցելել Արշակունյաց 39/9 հասցեում (Սևանի փողոց) ընթացող շինարարության հարակից տարածք։
Առաջին նկարներում իմ տան գազօջախի օդափոխիչն է,որը երեկ եմ մաքրել, ավելի ճիշտ գիշերը։
Հիմա սենց ա վիճակը։ Մյուս նկարներում ավազի կույտը, որը կեսը մեր տանն է։ (Նույն վիճակում է հատակը,կահույքը և ամբողջ բնակարանը)։ Ոնց հասկացաք երկու մեքենա ավազը,առանց ջրի ու թրջելու, երևի տեղափոխվել է մեքենայից շինհրապարակ։
էս ընկերությունը բացարձակ թքած ունի բոլոր տեսակի օրենքների ու նորմերի վրա, բոլոր տեսակի ահազանգերի ու զգուշացումներից վրա։ Մարդիկ աշխատում են ոնց ուզում են,երբ ուզում են։ Աշխատում են շուրջօրյա, գիշերը 12-ին,3-իյ, առավոտ 7-ճն,այսինքն երբ ոնց հարմար է։
Ես չեմ հիշում քանի անգամ եմ ահազանգել ու 0 արդյունք։
Սա ահավոր է,էս քաղաքը տեր ունի՞։
Հ.Գ. Քանի ես գրում էի փոստս քաղաքապետարանի թեժ գիծը արձագանքեց առավոտյան անպատասխան թողած զանգիս։ Տեսնեմ հիմա ինչ են անելու»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ ֆիզիկապես քար են տաշում բնակարանիդ կողքին և այդ ամբողջ փոշին գալիս լցվում է քո տուն..Ավինյան
- Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան