Քաղաքացու ահազանգը. Հարգելի Նոր Զովք, տիրությու'ն արեք ձեր որդերին
Քաղաքացի Արկադի Օսիպյանը հրապարակել է նուշի նկար, որի մեջ որդ կա։
Նա գրել է.
«Հարգելի' Նոր Զովք, տիրությու'ն արեք ձեր որդերին, երեկ առավոտյան ձեր Բագրատունյաց մասնաճյուղից գնել եմ նուշ, որը հին է և որդնած։ Հասկանում եմ` որդի կերածը եսիմ ինչ չի լինի, բայց եթե ձեզ մոտ կա այդպիսի ապրանք, դա նշանակում է, որ կա լուրջ խնդիր սննդի մաքուր պահեստներում պահպանման հետ։
Երևան Սիթի գրեթե չեմ մտնում, որովհետև նույն խնդիրը հայտնաբերել եմ նրանց մոտ, հուսով եմ` կշտկեք այդ խնդիրը և որդնած ապրանք չեք վաճառի Ձեր հայրենակիցների վրա»։
ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը, արձագանքելով գրառմնաը, տեղեկացրել է.
«Հիմա Զովքի բոլոր մասնաճյուղերում ստուգում է բացված, կզգուշացնեմ՝ կոնկրետ այդ խնդիրը դիտարկեն»։
Ուշագրավ է, որ մեկնաբանություններում շատերը դժգոհություն են հայտնել տարբեր խանութներից գնած տարբեր ապրանքների մասին՝ մեկի գնած երշիկն է «լորձոտ», մյուսի գնած պանիրն է վատորակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա