Շիրակի ողբերգական վթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է
Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 11 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոն։
Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Քրեական վարույթով պարզվել էր, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ - ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, չի պահպանել Կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնները: Հոծ գծի առկայության պայմաններում, որը բաժանել է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշել՝ ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տվել երթևեկելի մասի սահմանները, Հ.Պ.-ն չի իրականացրել իր վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն, հատել է հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, որի արդյունքում ճանապարհահատվածի հանդիպակաց ուղեմասում բախվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով ուղիղ երթևեկող Մառլեն Միխաիլի Մարգարյանի վարած «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային:
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական վթարի 12-րդ զոհը. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածի կյանքը փրկել չի հաջողվել
- Շիրակի մարզի ողբերգական վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել
- Ողբերգական վթարից զոհված Հելեն Դադայանի հարազատներն Արցախում դեռ սպասում են ... մարմնին
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում
- Երեխու մարմինը Գորիսում է, միակ ցանկությունս է՝ Արցախ տանեմ. Ողբերգական վթարից զոհված Հելենի քեռի
- Դատախազը քրեական հետապնդում է հարուցել ողբերգական ավտովթարի մասնակից՝ վարորդի նկատմամբ
- Մալյան. Լանջիկի ողբերգական ավտովթարի թեման քաղաքական է
- Մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել. Փաշինյանը՝ Լանջիկի ողբերգական վթրի մասին
- Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Ասելով-խոսելով, հանգիստ գալիս էինք, իրար հետ նկարվում էինք. Ողբերգական վթարից հրաշքով փրկված կինն է հիշում
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է