Էդգար Ղազարյան. Խորամանկ հնարք ու թալան Երևանի կենտրոնում
«Խորամանկ հնարք ու թալան Երևանի կենտրոնում»։ Ահազանգը հնչեցնում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նա պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը երկրի պատմության մեջ ամենամեծ թալանչին է։
«Նրա չափ վնաս Հայաստանի ոչ մի ղեկավար պատմության ընթացքում չի տվել Հայաստանին, Հայաստանի տնտեսությանը նա պատճառել է միլիարդավոր դրամների վնաս»,-ասում է Ղազարյանը։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի խոսքով, Փաշինյանն ու նր թիմակիցներն այսքանով հանդերձ գտնում են հնարքներ թալանելու ազգային հարստությունը։ Նա որպես օրինակ մատնաշեց Հանրապետության հրապարակում գտնվող շենքերից մեկի վաճառքը։
«Սա հանրային մեծ ուշադրության չարժանացավ, բայց իմ ուշադրությունից չէր կարող վրիպել, որ 50 մլն դոլարի միայն նյութական արժեք ունեցող Հանրապետության Հրապարակի գլխավոր շենքերից մեկի օտարման գործընթացը»,-նշում է Ղազարյանը, որն ուսումնասիրել ու վերլուծել է գործընթացի հետ կապված իրավական փաստաթղթերը։
Արդյունքում նա եկել է համոզման՝ տեղի է ունեցել սարսափելի թալան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա