Քաղաքական 12:24 26/08/2023 Հայաստան

Միքայել Մինասյան. Եվ այո՛ Հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում։ Այսօր դեռ ունի

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ.

Հայկական չդադարող հարցը Սբ. Ստեփանի անունը կրող երկու քաղաքների միջև
Հայկական հարցը դիվանագիտության մեջ առաջին անգամ հայտնվեց Սան-Ստեֆանոյի պայմանագրում, և այդ օրվանից, անկախ պատմական կոնկրետ շրջանում ստացած ձևակերպումից՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների հարց, համիդյան ջարդեր, առաջին Ցեղասպանություն, սումգայիթյան ջարդեր, Բաքվի ջարդեր, թե արցախյան պատերազմ, միշտ եղել է նույնը՝ պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու հայերի իրավունքի հիմնահարցը։ Սան-Ստեֆանոյում ծնված Հայկական հարցը շարունակում է մեզ հետ մնալ մինչ օրս՝ անկախ այն փակելու, մոռանալու և նույնիսկ խմբագրելու պատմական ու ժամանակակից փորձերից։

Հայկական հարցն ինչպես նախկինում, անպես էլ այսօր ունի երկու օբյեկտ-շահառու՝ հայերն ու հայերի թշնամիները։

Մեր թշնամիների համար Հայկական հարցի լուծում է հանդիսանում այն, ինչը պարտադրեցին Ալեքսանդրապոլի  ու Բաթումի պայմանագրով, որը նախատեսում էր 10 հազար քռ. կմ տարածքով Հայաստան,  և որի մասին պատմաբան Լեոն ասում էր` «ապրելու համար փոքր է, որպես գերեզման` մեծ է»: (Հայրենիքը քռ. կիլոմետրերով չափելը ահա այսպիսի պատմական աղետալի նախադեպեր է ունեցել):

Առ այսօր մեր թշնամիների պլաններն ու նպատակները չեն փոխվել։ Նրանց պարտադրանքով՝ 1920թ. Հայաստանի կառավարությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը և  նույնը փորձում են անել այսօր։

Հայկական հարցի լուծման երկրորդ շահառուն հայերն են։
Հայերը երբեք հաշտ չեն եղել Հայկական հարցի հետ: Անցած 150 տարվա ընթաքում այդպես էլ չի ձևավորվել և չի ձևակերպվել գիտակցում, որ մեր՝ հայերիս, ազգային ինքնության ողնաշարը հենց Հայկական հարցն է։ Հայկական հարցի շուրջ է կառուցված հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողությունը, պատմությունն ու  ինքնության ճարտարապետությունը։ Պատմականորեն հայկական քաղաքական ուժերը համախմբվել կամ պառակտվել են Հայկական հարցի շուրջ: Հայկական հարցն է եղել Առաջին Հանրապետության և նույնիսկ Սովետական Հայաստանի փիլիսոփայական հենքը: Հայրենադարձությամբ, Ցեղասպանության հուշահամալիրի կառուցմամբ՝ Սովետական Միությունը ևս ընդունեց, որ  Հայաստանի հիմքը Հայկական հարցն է։ Ավելորդ է ասել, որ Հայկական հարցը նաև Երրորդ Հանրապետության ստեղծման հիմքում է՝  ի դեմս Ղարաբաղի: Հայկական պահանջատիրությունը մինչև օրս դրսևորվում է Հայաստանի զինանշանի վրա: Մեր ամեն ինչն է դրա շուրջ և դրա մասին՝ անկախ այն հանգամանքից ընդունում ենք այս փաստը, թե՝ հերքում։ Եվ մի բան հստակ է. Հայկական հարցի էությունը, պատմությունը կամ սիմվոլները խմբագրելով կամ պիտակավորելով հարցը փակելն անհնար է։ Ասածիս ապացույցը հայերի շուրջ ստեղծված իրականությունն է՝ 1878 թվականին Սան-Ստեֆանոյից մինչև մերօրյա Ստեփանակերտ։

Անցած  150 տարում չեն փոխվել ո՛չ թշնամու պլանները, ո՛չ  էլ Հայկական հարցի էությունը։ Փոխվել է Հայկական հարցի աշխարհագրությունը:

Մեկ ուրիշ կարևոր բան էլ է փոխվել. Հայկական հարցի և հայ լինելու ծանրության տակ ստեղծվել են նոր հայեր, ովքեր միայն ծագումնաբանությամբ են հայ: Այս մարդիկ չունեն ազգային արժանապատվություն, ինքնություն ու հիշողություն: Չունեն իրենց իսկ ընտրությամբ, որովհետև այդպես են որոշել և համարում են, որ  առանց դրանց ապրելը հեշտ է: Ես նրանց կկոչեի «հայախոսներ», որովհետև նրանք հայ են այնքանով, որքանով ընդամենը խոսում են հայերեն:
Նրանք, ովքեր հասկանում են ինչ է Հայկական հարցը և կրում են այդ հարցի էությունը՝ ինստիտուցիոնալ, գենետիկ և հոգևոր մակարդակով, գիտեն պատմություն, եկեղեցու հետևորդ են՝ տրադիցիոն և ոչ, նույնիսկ եթե անհավատ են, բայց արժևորում են պատմությունն ու պատմության մեջ ինստիտուտների դերը, այս բոլոր մարդիկ հայերն են։ Իսկ այս արժեքները հերքողները  «հայախոսներն» են, ովքեր մերժում են, ծաղրում են ազգայինը, հայտարարում են, թե դա ժամանակավրեպ է ու հնաոճ:

«Հայախոսները» թուրք չեն, նրանք ամեն ինչով հայ են՝ լեզվով, խոսքով, դեմքով, ամեն ինչով, բայց էությամբ հակահայ են։  Նրանք Հայկական հարցը մոռանալու կամ թշնամու օգտին լուծելու հետ կապված խնդիր չունեն, որովհետև, ինչպես նշեցի, չունեն ինստիտուցիոնալ, գենետիկ և հոգեևոր կապ հայկականության հետ, նրանք խզել են այդ կապը՝ հրաժարվելով ինքնությունից: «Հայախոսներն» անազգ են, նրանք մտել են մեր մեջ ու ներսից քանդում են երկիրը։

Սան-Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ կա երկու կռիվ. Հայկական հարցը ուժով լուծող թշնամիների կռիվը հայերի դեմ (ի դեպ, թշնամիները  պատմության ընթացքում փոխվում են, բայց նրանց նպատակներն ու թիրախները՝ ոչ):  Եվ երկրորդը, որը ներսից քանդում է Հայաստանն ու հայությանը, հայերի ու «հայախոսների» կռիվն է: Հայերը պայքարում են հայկական ինքնության պահպանման համար, յուրքաչյուրը իր մեթոդներով՝ պատերազմով, խաղաղությամբ, բանակցություններով, իսկ «հայախոսները» կռվում են հայերի դեմ, նրանք չեն համարում, որ սահմաններից դուրս ունեն թշնամի, նրանց թշնամիները երկրի ներսում են: Հայերն անընդհատ կաշկանդվում են հանրայնացնել այս ներքին կռիվը, ինչի արդյունքում «հայախոսներն» այսօր օբյեկտիվորեն շատացել են, կամ առնվազն նրանց ձայնը դարձել է ավելի լսելի։  Եվ մենք պետք է ընդունենք այս փաստը։

Պետք է խոստվանենք, որ Սան-Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ մենք ոչ միայն կորցրել ենք մեր պատմական հողերի մեծ մասը,  կորցրել ենք նաև հայերի մի ստվար զանգվածի ու քանի որ չենք ունեցել խիզախություն հայտարարելու, որ երկրի ներսում էլ կան վատ հայեր, այդ մարդիկ շատացել են ու դարձել են օրակարգ թելադրող։

Այս իրավիճակն ունի մեկ լուծում։ Հայերը պետք է միավորվեն և լռեցնեն «հայախոսներին»:
Պետք է միավորվել՝ անկախ քաղաքական հայացքներից, ճամբարներից, անկախ նրանից նախկինում իրար մասին ինչ ենք ասել, անկախ նրանից առաքելական ենք, թե բողոքական,  սփյուռքի ներկայացուցիչ ենք, հայաստանցի, թե ղարաբաղցի, լիբերալ ենք, թե պահպանողական, «սորոսական» ենք, թե ռուսամետ, եղել եք «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» գաղափարախոսության կրողը, թե միայն խաղաղության կամ միայն պատերազմի։ Հայերը պետք է համախմբվեն, սկսեն պաշտապանել հայկական ինքնությունը, որպեսզի կարողանան լուծել Հայկական հարցը։ Հակառակ դեպքում, կհայտնվենք նույն ստատու-քվոյում, ինչ 150  տարի առաջ, որը սկսել է Սան-Ստեֆանոյում և չի ավարտվելու Ստեփանակերտում։ Նույնիսկ չի ավարտվելու Գորիսում, Ջերմուկում ու Շորժայում։ Ստեփանակերտը ընդամենը ժամանակավոր կանգառ է Երևան եկող ճանապարհին։ Սրանք ապագայի հոռետեսական կանխատեսումներ չեն, այլ փաստեր, որոնք, ցավոք, չեն դադարում իրականություն դառնալ՝ անկախ նրանից որքան ուժգին ու մասսայաբար ենք հերքում դրանք:

Լուծումը, իսկապես, մեկն է. պետք է դադարենք կռվել իրար դեմ, պետք է լռեցնենք հայկական ինքնությունը դավաճանածներին՝ բացելով պատուհան Հայկական հարցի դիվանագիտական լուծման համար։

Եվ այո՛  Հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում։ Այսօր դեռ ունի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}