Սարյան փողոցի բնակիչներն ահազանգում են. Պայթունի վտանգ կա
Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում մի նոր շենք է բարձրանում։
Հարակից շենքերի բնակիչներն ահազանգում են շինարարության, եռակցման աշխատանքների վտանգների մասին, քանի որ կողքով անցնում են գազատար խողովակներ, կա «Գազպրոմ» ընկերության հանգույք, որի երկաթե դռան վրա գրված է «Հրավտանգ»։
Բնակիչները նշում են, որ անվտանգության կանոնները չեն պահպանվում, դրա հետևանքով հնարավոր է պայթյուն տեղի ունենա։ Նրանց խոսքով, շաբաթներ շարունակ խնդրի մասին ահազանգում են, սակայն որևէ արձագանք քաղաքային իշխանության մարմիններից չեն ստացել։
Քաղաքացիների ահազանգով շինհրապարակ այցելած Զարուհի Փոստանջյանը չկարողացավ խոսել, հանդիպել կառուցապատողի հետ։ Ասաց՝ հյուրանոց է կառուցվում։
«Դադարեցրեք աշխատանքները, մենք դիմելու ենք քաղաքապետարան»,-ասաց Փոստանջյանը տեղում աշխատողներին ու կառուցապատողի ներկայացուցիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում։