Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերք, կարտոֆիլ և ձավարեղեն կտրամադրվի
Շաբաթ և կիրակի օրերին կավարտվեն Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները, այն կմեկնարկի երկուշաբթիից։ Այս մասին ֆեյբսուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:
Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- գրել է պետնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին