Ինչպես խուսափել աղիքային վարակներից հանգստի ընթացքում. Գաստրոէնտերոլոգի խորհուրդը
Ծովափնյա հանգստի ընթացքում պետք է ամեն կերպ խուսափել ծովի ջրի բերան և քիթ ներթափանցումից։ Այս մասին հայտնել է Nebolit բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Սոֆիա Քարդաշովան Moslenta-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով աղիքային վարակից խուսափելու հնարավոր միջոցների վերաբերյալ հարցին։
«Ծովի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ, և երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, նրանց թիվը մեծանում է, և դա, իր հերթին, մեծացնում է աղիքային վարակի վտանգը, եթե ջուրը պատահաբար կուլ գնա», - ասել է նա:
Կարևոր է չմոռանալ հատկապես ուտելուց առաջ բանջարեղենը, մրգերը, հատապտուղները և ձեռքերը մանրակրկիտ կերպով լվանալ, ինչպես նաև մաքուր պահել խաղալիքներն ու հետևել երեխայի ձեռքերի հիգիենային։
Քարդաշովան խորհուրդ է տվել խմել միայն շշալցված կամ եռացրած ջուր և սնվել վստահելի վայրերում, ինչպես նաև հետևել օգտագործած ապրանքների պիտանելիության ժամկետներին ու պահպանման պայմաններին:
Գաստրոէնտերոլոգն ընդգծել է՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք միսը կամ ձուկը բավականաչափ եփված են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին