Հայաստանում ՀԷԿ-երի արտադրած հոսանքի ծավալները նվազել են
2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 4 մլրդ 270․1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․7%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) առաջին կիսամյակում արտադրել է 1 մլրդ 286.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2022թ-ի հունվար-հունիսի համեմատ աճելով 12․9%-ով։
Նշված ժամանակահատվածում 4.1%-ով ավելացել է նաև հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1․2 մլն կՎտ ժամ։
Ըստ վիճակագրության՝ ՋԷԿ-երի արտադրությունը հունվար-հունիսին նվազել է 6․8%-ով և կազմել 1 884.9 մլն կՎտ ժամ, ՀԷԿ-երի արտադրությունը՝ 18․5%-ով՝ կազմելով 915.8 մլն կՎտ ժամ։
2023թ-ի վեց ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 181.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 79․9%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան