Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել դպրոցականների Մ15 համաշխարհային խաղերում
Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային Խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանաց մարզիկներ և պայքարում են մեդալների համար 18 մարզաձևում։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հունահռոմեական ըմբիշներ՝ 44 կգ Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են Խաղերի ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Հավաքականից միայն նրանք էին մասնակցում Խաղերին։ Ինչպես նաև անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ հայ ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում, այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին