«Հրապարակ». Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու։ Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, և որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ, ասում են, Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել և իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։ Թեև, իմանալով Փաշինյանին, նրա շրջապատում գիտեն, որ կարող է ամեն րոպե այդ որոշումը փոխվել։
Կառավարության մեր աղբյուրները պատահական չեն համարում, որ Սանոսյանը նշանակվել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալ։ Հետագայում կարող են նրա վրա բարդել նաև ընտրություններում ցանկալի թվից պակաս հավաքելը և ազատել ընտրություններից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում