Կոնստանտին Մելաձեն չի կարողանա վերադառնալ ՌԴ․ նա փորձում է վաճառել Ռուբլյովկայի իր շքեղ առանձնատունը
Կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն ևս մեկ անգամ վաճառքի է հանել Ռուբլյովկայի քոթեջային ավանում գտնվող իր տունը, գրում է «Գազետա․ռու»-ն։
Նշվում է, որ առանձնատունը կվաճառի նրա մայրը։
Առաջին անգամ տունը փորձել են վաճառել 2023 թվականի փետրվարին՝ 300 միլիոն ռուբլով։ Երբ վաճառողի ինքնության մասին տեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցներում, հայտարարությունը հանվել է:
Ըստ աղբյուրի՝ տունը կրկին վաճառքի է հանվել Կոնստանտին և Վալերի Մելաձեների մոր անունից։ Այժմ այն կարելի է գնել 350 մլն ռուբլով։
Առաջարկը ներառում է 700 քմ ընդհանուր մակերեսով առանձնատուն, 36 հա հողատարածք, մարզասրահ, բուխարի, ձեռագործ կահույք Իտալիայից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն չի կարողանա վերադառնալ ՌԴ: Այժմ նա մշտապես բնակվում է Իտալիայում և կորցրել է Ռուսաստանի կացության իրավունքը։
Նշենք, որ ռուսական ռադիոկայանների երգացանկից հեռացվել են Վալերի Մելաձեի ստեղծագործությունները, ինչպես նաև կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հեղինակած երգերը։ Ինչպես պարզաբանել է մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրը, նման որոշման պատճառը նրանց կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը քննադատելն է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի դատախազությունը ստուգելու է Վալերի Մելաձեին Ուկրաինայի ԶՈւ-ի ֆինանսավորման համար
- Պետդումայից առաջարկել է Մելաձեին ճանաչել որպես օտարերկրյա գործակալ՝ «Փառք Ուկրաինային» կարգախոսը ողջունելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան