Դավիթ Իշխանյանը հանդիպել է արցախցի լրագրողների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 26-ին հանդիպել է հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղությամբ:
Խոսելով ․րագրողական համայնքի ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկվել է արտերկրում գտնվող ներկայացուցչությունների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միավորելու հրամայականի մասին:
Դավիթ Իշխանյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև պետական կառավարման համակարգի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակության բարձրացման, տեղեկատվական դաշտի խնդիրներին:
Ազատ ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտահայտել և հարցեր ուղղել խորհրդարանի ղեկավարին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան