Տարեց կինն Ավինյանին խորհուրդ տվեց գործի դնել ջրցան մեքենաներն ու քաղաքը մաքրել գիշերային թիթեռնիկներից
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող ՔՊ-ական Տիգրան Ավինյանին մի տարեց կին խորհուրդ տվեց գործի դնել ջրցան մեքենաները։
«Ջրցան մեքենաներ կային, առավոտյան էսպես պտտվելով ջրում էին, դրանք գործի դրեք»,-ասաց կինը։
«Աչքիս վրա»,-արձագանքեց Ավինյանը։
Հաջորդ խնդիրը, որի վրա Ավինյանի ուշադրությունը հրավիրեց բնակիչը, գիշերային թիթեռնիկներն են։
«Էդ քաղաքը մաքրելը ձեր համար մի վայրկյանի գործ է։ Գիշերային թիթեռնիկը ո՞րն է։ Իմ թոռն ինձ հարցնում է՝ տատի, գիշե՞րն էլ թիթեռնիկ կա»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան