Դանիիլ Մեդվեդևն առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների հնգյակում
Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Forbes-ի վարկածով 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների վարկանիշում զբաղեցրել է չորրորդ տեղը:
Աղբյուրի տվյալներով ՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը Մեդվեդևը վաստակել է 20,1 միլիոն դոլար, որից 7,1 միլիոնը ՝ որպես մրցաշարերի մրցանակային գումար:
Առաջին տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։ Նա վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել է 38,4 միլիոն դոլար: Երկրորդ տեղում իսպանացի Կառլոս Ալկարասն է (31,4 միլիոն դոլար): Երրորդ հորիզոնականում լեհ Իգա Սվենտեկն է (22,4 միլիոն)։
Ամենաբարձր վարձատրվող թենիսիստների թոփ-10-ն ունի հետևյալ տեսքը:
1. Նովակ Ջոկովիչ ՝ 38,4 միլիոն
2. Կառլոս Ալկարաս՝ 31,4
3. Իգա Շվենտեկ՝ 22,4,
4. Դանիիլ Մեդվեդև՝ 20,1,
5. Ռաֆայել Նադալ՝ 15,5,
6. Էմմա Ռադուկանու՝ 15,3,
7. Կոկո Գաուֆ՝ 15,2,
8. Կասպեր Ռուուդ՝ 14,4,
9. Նաոմի Օսակա՝ 12,1,
10. Ջեսիկա Պեգուլա՝ 10։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան